երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աչաջուր գյուղում քաղաքացի է կորել. որոնողական աշխատանքները շարունակվում են

Աչաջուր գյուղում քաղաքացի է կորել. որոնողական աշխատանքները շարունակվում են

«911» ծառայություն դեկտեմբերի 20-ին, ժամը 02։11-ին տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ Մ.-ն (ծնված 2003 թ.) տանից դուրս է եկել դեպի այգի և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ  դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այգին գտնվում է «Աղի ձոր» կոչվող հանդամասում:

Ժամը 08:15-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի 2 աշխատակից և 7 բնակիչ:

Դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցում է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

 

 

  • Կիսվել: