երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԱՏՄ աշխատակիցներն այցելել են հարավային սահմանապահ զորամաս

ԱԱՏՄ աշխատակիցներն այցելել են հարավային սահմանապահ զորամաս

Ամանորին ընդառաջ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմը սեփական նախաձեռնությամբ եւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնությամբ, ի լրումն ՊՆ-ի կողմից տրամադրվող խնամքի միջոցների, հարավային զորամասերից մեկի զինվորներին նվերներ է հանձնել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից:

Ելնելով սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում իր գործառույթներից՝ ԱԱՏՄ թիմը զինվորների համար որպես նվեր ընտրել է հիգիենիկ պարագաներ։

Սահմանապահ զորամաս այցի ընթացքում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը զրուցել է զինվորների հետ, տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ ծանոթացել զորամասի սանիտարահիգիենիկ վիճակին, ինչի վերաբերյալ զորամասի պատասխանատուներին տրվել է խորհրդատվություն։

  • Կիսվել: