շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
85 տարեկանում մահացել է Էվերեստը նվաճած ամենատարեց լեռնագնաց Լև Սարկիսովը

85 տարեկանում մահացել է Էվերեստը նվաճած ամենատարեց լեռնագնաց Լև Սարկիսովը

85 տարեկանում մահացել է հայտնի վիրահայ լեռնագնաց Լեւ Սարկիսովը: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ալպինիզմի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

1999 թվականին Էվերեստը 60 տարեկան եւ 160 օրականում նվաճելու շնորհիվ Լեւ Սարկիսովի անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճած ամենատարեց մարդ։ Լեւ Սարկիսովը նաեւ չորս անգամ բարձրացել է Արարատ լեռ՝ ծածանելով հայոց եռագույն դրոշը։

Լեւ Սարկիսովը ծնվել է Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Թբիլիսի, դարձել ալպինիզի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, արժանացել «Ձնե հովազ» կոչման, որին արժանանում էին նախկին ԽՍՀՄ-ում 7 հազար մետր եւ ավելի բարձրությամբ բոլոր՝ հինգ գագաթները նվաճելու համար։

  • Կիսվել: