շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
67 համարի ավտոբուսը հարվածել է 4 ավտոմեքենայի․ 4 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց

67 համարի ավտոբուսը հարվածել է 4 ավտոմեքենայի․ 4 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Jijiang մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 81/1 հասցեի մոտ եղած հսկայական փոսի հողաթմբին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երևանի գնդի պարեկներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 67 երթուղու Jijiang մակնիշի ավտոբուսի արգելակների հետ կապված խնդիրը, և մինչ «Վեոլիա ջրի» կողմից նշված վայրում կոյուղատարեր անցկացնելու համար փորված փոսի մոտ լցված հողաթմբին բախվելը, ավտոբուսը Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել է 2 ավտոմեքենայի, որոնք էլ իրենց հերթին բախվել են 2 այլ ավտոմեքենայի, և հենց  այդտեղից ավտոբուսի վարորդը մոտ 1 կմ առաջ է ընթացել և բախվել հողաթմբին, և եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր էր՝ վթարը այլ ելք ունենար։

Ավտոբուսի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

84B63AEF-C082-4FE5-AD34-F05ACA6869A8.jpg (246 KB)

F35369AE-20EE-4EC5-ABCB-E1951957FAC2.jpg (258 KB)

  • Կիսվել: