երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
45 ավտովթար երեք օրում. զոհվել է 3, վիրավորվել՝ 56 մարդ

45 ավտովթար երեք օրում. զոհվել է 3, վիրավորվել՝ 56 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 13-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 111 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 23, անձնական ունեցվածքի գողության՝ 21, ծեծի՝ 11, խարդախության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, գույքի դիտավորությամբ ոչնչացման և յուրացման կամ վատնման՝ 4-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու սպանության սպառնալիքի՝ 3-ական, բնակարանային գողության և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, երեխային թափառաշրջիկությանը ներգրավելու կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ինքնիրավչության, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 9-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝4, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 2-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 56-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: