կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
3 օրում հանցագործության 123 դեպք է բացահայտվել, այդ թվում` անձի առևանգման, սպանության սպառնալիքի

3 օրում հանցագործության 123 դեպք է բացահայտվել, այդ թվում` անձի առևանգման, սպանության սպառնալիքի

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 25-ից 28-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 123 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 29, մարմնական վնասվածք հասցնելու՝ 21, խարդախության` 10, յուրացման կամ վատնման՝ 8, սպանության սպառնալիքի՝ 6, ծեծի՝ 5, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման և խուլիգանության՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, կեղծ եզրակացություն տալու, հրդեհային անվտանգության կանոնները խախտելու, ջրերն աղտոտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու և անզգուշությամբ գույքային վնաս պատճառելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 11, բնակարանային գողության՝ 2, և գույքի դիտավորությամբ վնասման 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար, ինչի հետևանքով 63 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: