հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
271.8 մլն դրամով ավելացվեցին «Ամանոր 2020»-ի ծախսերը

271.8 մլն դրամով ավելացվեցին «Ամանոր 2020»-ի ծախսերը

Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում որոշեց Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար 2019 թ․ բյուջեում փոփոխություններ անել։

Ավագանին հավանություն տվեց 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու նախագծին, ըստ որի՝ նպատակային հատկացումներն ավելացվեցին 271,797.1 հազար դրամով, և գումարն ուղղվեց «Ամանոր 2020» միջոցառումների կազմակերպմանը:

Ըստ որոշման՝ շուրջ 271,8 մլն դրամը տրամադրվել է ամանորյա միջոցառումների գեղարվեստական մասի ապահովման, ձայնային, լուսային, լեդ էկրանների վարձակալության և սպասարկման, ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստման, ձևավորման աշխատանքների, դեկորացիաների պատրաստման, կրպակների պատրաստման, մոնտաժման և ապամոնտաժման համար:

  • Կիսվել: