երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը հատել է 3 միլիոնի շեմը

2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը հատել է 3 միլիոնի շեմը

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցեց 3 միլիոնի շեմը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից Մոսկվայից Երևան ժամանած բոլոր ուղևորներին մատուցվեց անակնկալ: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Վերջիններիս շնորհիվ էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր գրանցեց նման ցուցանիշ, որը տարվա կտրվածքով առաջին անգամ է արձանագրվում:

Հավելենք նաև, որ 2018 թվականին ուղևորահոսքը «Զվարթնոց» օդանավակայանում եղել է 2,690,727 ուղևոր:

  • Կիսվել: