երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2019-ի առաջին կիսամյակի դրությամբ ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների թիվը 4 990 է

2019-ի առաջին կիսամյակի դրությամբ ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների թիվը 4 990 է

Հայաստանի միգրացիոն ծառայությունը ներկայացրել է «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» պարբերականի հատուկ թողարկումը՝ «ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները», որում մշակված և ներկայացված են 2019թ-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ աշխատաշուկայում զբաղված օտարերկրացիների վերաբերյալ վիճակագրական տվյալները։
Ներկայացված տվյալները ստացվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ եկամտային հարկ վճարողների տվյալների շտեմարանից։
2019թ-ի առաջին կիսամյակին, համաձայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված եկամտային հարկի ամսական հաշվարկների, ՀՀ-ում աշխատող
օտարերկրացիների թիվը կազմել է 4,990 անձ կամ ՀՀ աշխատաշուկայում «զբաղվածների» ընդհանուր թվի (964.2 հազար մարդ) 0.5%-ը։
Օտարերկրացի աշխատուժի մեծամասնությունը՝ 3,031 անձ կամ ընդհանուր թվի 60.7%-ը, եղել են տղամարդիկ։

  • Կիսվել: