երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
1915–ի ողբերգությունը չվերապրած որեւէ հայ ընտանիք չկա․ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյան

1915–ի ողբերգությունը չվերապրած որեւէ հայ ընտանիք չկա․ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյան

1915-ի ողբերգությունը չվերապրած որեւէ հայ ընտանիք չկա։ Այս մասին  թուրքական A Haber-ին տված հարցազրույցում ասել է Պոլսո հայոց նորընտիր պատրիարք, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։

Եպիսկոսպոսն անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանարող բանաձեւին, և նշել․

«1915-ը հայերի մեջ գետենիկորեն է փոխանցվում սերնդեսերունդ։ Օսմանյան շրջանում 2-2.5 մլն էինք, հիմա՝ 40-60 հազար։ Վերջին հարյուր տարում այս հողերում հայերի թիվը խիստ նվազեց։  Մենք 1915-ի ողբերգական դեպքերից հետո որոշեցինք մնալ»։

Մաշալյանը շեշտել է, որ եթե թուրքերը եւ հայերը միասին չխոսեն 1915–ի մասին, մոյւս երկրներն են այն դարձնելու իրենց քաղաքական, տնտեսական գործիքը Թուրքիայի հետ սեղան նստելու համար։

  • Կիսվել: