երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է Մեծամորի 40-ամյա բնակչին (տեսանյութ)

19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է Մեծամորի 40-ամյա բնակչին (տեսանյութ)

Հունվարի 10-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները դանակահարության վերաբերյալ  օպերատիվ տեղեկություններ ստացան։

Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված տարաբնույթ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ դեպքը կատարվել է Արմավիրի մարզի Հայկավան գյուղում։ Շուտով հայտնի դարձան նաեւ մանրամասները։

Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում Արմավիր գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ դանակով մի քանի անգամ խփել էր Մեծամոր քաղաքի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին՝ խոստովանելով կատարածը։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է հետաքննություն։

  • Կիսվել: