երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զոհված զինծառայողի հարազատները բերման չեն ենթարկվել․ Ոստիկանության պարզաբանումը

Զոհված զինծառայողի հարազատները բերման չեն ենթարկվել․ Ոստիկանության պարզաբանումը

Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկատվություն էին տարածել, թե իբր զոհված զինծառայողի հարազատներին ոստիկանները բերման են ենթարկել՝ նրանց «զսպելու» համար։ Այս մասին InfoPort.am-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Պարզաբանում ենք, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ: Օգտատերերին կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել:
Ցավակցում ենք զոհված զինվորի հարազատներին»,- մասնավորապես, ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: