հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Զինծառայողներն առերես էլ են պնդել, որ մարզպետն այնտեղ է եղել. ՔԿ ղեկավարը` Պն փոխգնդապետին ծեծելու միջադեպի մասին

Զինծառայողներն առերես էլ են պնդել, որ մարզպետն այնտեղ է եղել. ՔԿ ղեկավարը` Պն փոխգնդապետին ծեծելու միջադեպի մասին

Եղեգնաձորում մարզպետի օգնականի մասնակցությամբ միջադեպի մասով հակասական իրադրություն ունենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը` անդրադարռանոլ ՊՆ փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու միջադեպին:

 Ըստ Հայկ Գրիգորյանի`4 զինծառայող պնդում են, որ մարզպետը այնտեղ է եղել, միաժամանակ կա մարզպետի շենքի դիմաց տեղադրված օբյեկտիվ հսկողության սարք, և ըստ տեսաձայնագրության՝ մարզպետը՝ 22։30 մտնում է շենքի մուտք և 00։30-ին շքամուտքից դուրս է գալիս։

«Զինծառայողներն առերես էլ են պնդել, որ մարզպետն այնտեղ է եղել, չնայած մենք տեսաձայնագրառային փորձաքննություն նշանակել ենք, և ըստ եզրակացության՝ այն մոնտաժված չէ»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզում միջադեպ էր տեղի ունեցել մարզպետ Տրդատ Սարգսյանի և նրա օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ:

Կոչումով փոխգնդապետ զինվորականին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել էր Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Դեպքից օրեր անց մարզպետ Տրդատ Սարգսյանը մարզպետի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց: Ձերբակալված երկրորդ անձը` Զավեն Գրիգորյանը, մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի եղբայրն է: Փոխգնդապետի վիճակը դեռ ծանր է:

  • Կիսվել: