երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ժողովուրդ»․ Ի՞նչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին․ ԱԱԾ-ն լուրջ տեղեկություններ է հայտնաբերել

«Ժողովուրդ»․ Ի՞նչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին․ ԱԱԾ-ն լուրջ տեղեկություններ է հայտնաբերել

Մեր տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն նրա մասով լուրջ տեղեկությունների է տիրապետել: Մասնավորապես, նախաքննական մարմնի ձեռքում են հայտնվել կոնկրետ փաստաթղթեր, որ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, տարբեր անձանց միջոցով կանխիկ գումարներ է փոխանցել արտերկրում գտնվող օֆշորային ընկերությունների հաշվեհամարներին, եւ հետագայում այդ գումարները արտասահմանում «մաքրվել են» ու օրինական ճանապարհով հետ են փոխանցվել կրկին Հայաստան՝ ներկայացվելով որպես «Յուքոմ» ընկերության ներդրում, ձեռքբերում:

Ըստ ամենայնի, ԱԱԾ-ի ձեռքում հայտնված փաստաթղթերը, ինչպես նաեւ «Յուքոմ» ընկերությունում կատարված ուսումնասիրությունները իրավապահներին դուրս են հանել հետքի վրա, որի շրջանակներում էլ ձերբակալվել է Գուրգեն Խաչատրյանը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի հատկանիշներով՝ փողերի լվացումը, կոնվերտացումը, որը պատժվում է 2-5 տարի ժամկետով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: