Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 հոգու․ ԱԱԾ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։
Ինչպես Infoport.am-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով:
Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Վահագն Վերմիշյանը կալանավորվել է։ Նույն գործով Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինս էլ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: