Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի առավոտյան 11:00-ին
Մարտի 22-ին ձերբակալված Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր 11:00-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը:
Նա հավելել է, որ Սաղաթելյանին տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր:
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է ներկայացվել՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամսոնյանը երկու ամսով կալանավորվել է: