շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տուգանքը ժամանակին և պարտաճանաչ վճարած վարորդները կխրախուսվեն

Տուգանքը ժամանակին և պարտաճանաչ վճարած վարորդները կխրախուսվեն

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների գերակշիռ մասը տեսալուսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, և արդի պայմաններում, արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան կտրվածքով շուրջ 1,5 մլրդ գումար հատկացնելը: Նախատեսվել է թվային հնարավոր միջանկյալ լուծում, մինչեւ կներդրվի կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգը, եւ մեր քաղաքացիները կունենան ծանուցման պատշաճ համակարգ:

Օրենսդրական փաթեթում ներառված են փոփոխություններ, որոնք վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքներին, վարչարարության պարզեցմանը, ինչպես նաեւ վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը:

Տուգանքը ժամանակին և պարտաճանաչ վճարած վարորդները կխրախուսվեն. փոփոխությունների մասին հարցազրույց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանի հետ։

  • Կիսվել: