ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ծանր մարմնական վնասվածք հասցրած 23-ամյա քաղաքացին ներկայացել է ոստիկանություն

Ծանր մարմնական վնասվածք հասցրած 23-ամյա քաղաքացին ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 30-ին բաժին է ներկայացել 23-ամյա Հովհաննես Մ.-ն, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: