երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թանկարժեք օղիներ` կեղծ հոլոգրաֆիկ նշանով. այգեկցի երիտասարդի նկուղից 49 շիշ տարբեր տեսակի օղիներ են գտել

Թանկարժեք օղիներ` կեղծ հոլոգրաֆիկ նշանով. այգեկցի երիտասարդի նկուղից 49 շիշ տարբեր տեսակի օղիներ են գտել

Հունվարի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացան հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ տանը ապօրինի պահում և վաճառում է կեղծ հոլոգրաֆիկ նշանով տարբեր տեսակի օղիներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ նույն օրը տեղեկությունը ստուգվեց: Երիտասարդ տանտերը ավտոտնակից և նկուղից ներկայացրեց 49 շիշ տարբեր տեսակի օղի` կեղծ հոլոգրաֆիկ նշանով:

Կազմված փաստաթղթերն ու երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: