ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սուրենը փոխանցեց, որ իրեն բերման ենթարկելով՝ չեն կարող կասեցնել միակողմանի զիջումների դեմ մղվող պայքարը. Թովմասյանը զրուցել է Պետրոսյանի հետ

Սուրենը փոխանցեց, որ իրեն բերման ենթարկելով՝ չեն կարող կասեցնել միակողմանի զիջումների դեմ մղվող պայքարը. Թովմասյանը զրուցել է Պետրոսյանի հետ

Քիչ առաջ խոսեցի Տավուշի պայքարի առաջնորդներից մեկի՝ Սուրեն Պետրոսյանի հետ, ում ոստիկանները հանիրավի բերման են ենթարկել և տեղափոխել են Նոյեմբերյանի բաժին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

՛՛Զրույցից պարզ դարձավ, որ իր հետ կան ևս 2 հոգի՝ Սիմոն Գիշյանը և Լևոն Գրիգորյանը։
Սուրենը փոխանցեց, որ ամեն ինչ նորմալ է, պայքարի տրամադրությունը չի ընկնելու և, իրեն բերման ենթարկելով, չեն կարող կասեցնել միակողմանի զիջումների դեմ մղվող պայքարը. ամեն ինչ շարունակվելու է։

Նշեմ, որ Բագրատաշենի մոտից հարյուրավոր քաղաքացիների հետ նա փակել էր Վրաստան-Հայաստան միջպետական ավտոճանապարհը՝ ի նշան հայրենիքը հանձնելու՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունների դեմ բողոքի։

Հ.Գ. Ընդհանուր հաշվով արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համար՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: