երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել

Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել

Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «ՎԱԶ-2121» ավտոմեքենան, որը բեռնված է եղել բոխի տեսակի ծառի փայտանյութով: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ բենզասղոցով փայտը հատել է Պուշկինո գյուղի մոտակա անտառից, Լոռի Բերդ գյուղ տեղափոխելու նպատակով:

Ավտոմեքենան՝ փայտանյութով տեղափոխվել է Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ բենզասղոցը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: