կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ստամբուլի քաղաքապետարանում խորհրդական է նշնակվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Զեյնեփ Թանբայը

Ստամբուլի քաղաքապետարանում խորհրդական է նշնակվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Զեյնեփ Թանբայը

Թուրքիայում Ստամբուլի քաղաքապետարանում խորհրդական է նշնակվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Զեյնեփ Թանբայը։

Նա 2016-ին միացել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին ու այդ առիթով գրառում է արել սոցցանցերում . «Պետությունը պետք է ներողություն խնդրի, փոխհատուցում տրամադրի, ետ վերադարձնի հայերին պատկանող պետականացված գույքերը ու քաղաքացիություն տրամադրի նրանց»:

Թամբայը բազմիցս սուր քննադատություններ է հնչեցրել նաև քրդերի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության հասցեին:

Իշխանամետ կամ աջ ուղղվածություն ունեցող մի շարք լրատվամիջոցներ «սկանդալային» են որակել այս նշանակումը ու ներկայացրել անցյալում տարբեր հարցերում իշխանություններին ուղղված Թանբայի սուր քննադատություններից մի քանիսը:

Լրատվականներից մեկը, մեջբերել է  մի առիթով Թանբայնի խոսքը, որ ոչ ոք իրեն չի կարող ստիպել կրկնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ավանդած կարգախոսը՝ «Երջանիկ է նա, ով ասում է` ես թուրք եմ»:

Հավելենք, որ մասնագիտությամբ պարուհի Զեյնեփ Թամբայը հայտնի թուրք քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասի կինն է: Ուրասը մասնակցել է Թուրքիայում մի շարք թուրք մտավորականների կողմից կազմակերպած «Ներեցե՛ք մեզ» ակցիային, որի ժամանակ նրանք հայերից ներողություն էին խնդրում այն բանի համար, որ «Մեծ աղետը, որին 1915 թվականին ենթարկվել են Օսմանյան կայսրությունում ապրող հայերը, բախվում է անտարբերությանը և ժխտողականությանը»:

Հայաստան ու Արցախ այցելած Ուրասը ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում», քանի որ «առանց Ադրբեջանի իշխանություններից թույլտվություն ստանալու մեկնել է Ղարաբաղ»:

  • Կիսվել: