երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սպանություն և մարմնական վնասվածք Երևանի Շոպրոնի փողոցում. եղբայրները ձերբակալվել են

Սպանություն և մարմնական վնասվածք Երևանի Շոպրոնի փողոցում. եղբայրները ձերբակալվել են

Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.20-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկի բակից բուժօգնության է տեղափոխել երկու երիտասարդի. 26-ամյա երիտասարդը՝ «աջ զստափոսում երկու կտրած-ծակած վերքեր, սրտի կանգ և կլինիկական մահ» ախտորոշմամբ, իսկ 27-ամյա երիտասարդը՝ «նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19-ի սահմաններում Շոպրոնի փողոցի շենքերից մեկի բակում հիվանդանոց տեղափոխվածները, Գավառի, Մարտունու և Արտաշատի բնակիչ երեք երիտասարդ վիճաբանել են Շոպրոնի փողոցի բնակիչ 27-ամյա և 29-ամյա եղբայրների հետ, որի ընթացքում կրտսեր եղբայրը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխվածներին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում եղբայրները ներկայացել են բաժին:

Նրանք ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: