երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը  41-ամյա տղամարդը հայտնաբերվեց Գավառում

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը 41-ամյա տղամարդը հայտնաբերվեց Գավառում

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 12-ին ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզների հետ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 41-ամյա Հարություն Թ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: