երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սերժ Սարգսյանի կողմնակիցները կհավաքվեն դատարանի մոտ նրան աջակցելու

Սերժ Սարգսյանի կողմնակիցները կհավաքվեն դատարանի մոտ նրան աջակցելու

Սերժ Սարգսյանի աջակիցներն ի պաշտպանություն երրորդ նախագահի պատրաստվում են հավաքվել դատարանի մոտ։ Այս կապակցությամբ նրանք հայտարարություն են տարածել, որով կոչ են անում փետրվարի 25-ժամը 14-ին լինել  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ 

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Այս գործով առաջին դատական նիստ նշանակված է փետրվարի 25-ին  ժամը 15:00-ին: Գործը կքննի դատավոր Վահե Միսակյանը։

  • Կիսվել: