շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել  Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին

Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը

«Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդաագրության մեջ։

Նշենք, որ այդ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերվում է խուլիգանությանը: Հոդվածի 2 մասի առաջին և երրորդ կետերը վերաբերում են խուլիգանությանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Հիշեցնենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր, որ քիչ առաջ շատ կոշտ ձևով ձերբակալել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանին:

  • Կիսվել: