երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քարոզչության hիմնադրամի հաշվին կատարված մուծումների գումարը չպիտի գերազանցի 100 մլն դրամը. 205 մլն-ից 105-ը կփոխանցվի՞ պետբյուջե. Իոաննիսյան

Քարոզչության hիմնադրամի հաշվին կատարված մուծումների գումարը չպիտի գերազանցի 100 մլն դրամը. 205 մլն-ից 105-ը կփոխանցվի՞ պետբյուջե. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված 205 մլն 560 հազար դրամ գումարին:

Նա նշել է, որ Հանրաքվեի մասին օրենքը սահմանում է, որ Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը և որ սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են բյուջե:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այո»-ի դրամահավաքին հավաքագրվեց 205 մլն դրամ

Հանրաքվեի մասին օրենքի հոդված 20-րդ հոդվածը սահմանում է.

«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը

  1. Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը (100 մլն դրամը)
  2. ... սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:»

Հիմա հարց. արդյո՞ք հավաքագրված 205 միլիոնից 105-ը կփոխանցվի պետական բյուջե»:

Նշենք, որ այսօր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ: Քարոզչության hիմնադրամի հաշվին կատարված մուծումների գումարը չպիտի գերազանցի 100 մլն դրամը. 205 մլն-ից 105-ը կփոխանցվի՞ պետբյուջե. Իոաննիսյան

  • Կիսվել: