չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրը պատմել է, թե ինչպես է սպանել 64-ամյա հարևանուհուն

ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրը պատմել է, թե ինչպես է սպանել 64-ամյա հարևանուհուն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեբերի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արման Կարապետյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանի նկատմամբ: 

Գ. Մաշադյանը կասկածվում է հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ իր հարևանուհի՝ 64-ամյա Ց. Բ.-ին սպանելու մեջ: Կասկածյալը սպանության վայրում քննչական փորձարարության ժամանակ պատմել է, թե ինչպես է մտել տուն և ինչ գործողություններ է արել ներսում:  Եթե այսօր դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, ապա կասկածյալ Գ. Մաշադյանը տեղափոխվելու է ՀՀ արդարադատության նախարարության «Նուրբարաշեն» քրեկատարողական հիմնարկ:

Նա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է, սակայն երկար տարիներ նրանց միջև ոչ մի շփում չի եղել: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: