երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարեկները հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային պարկ, որում եղել են ատրճանակ, նռնակներ և զինամթերք

Պարեկները հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային պարկ, որում եղել են ատրճանակ, նռնակներ և զինամթերք

Այսօր՝ մարտի 29-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը Չարբախի գերեզմանատանը զենք-զինամթերք է թողել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՊԾ 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Պարեկներ Նարեկ Մաթևոսյանն ու Ավետիք Պետրոսյանը, «սանրելով տարածքը», հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային պարկը, որտեղ հայտնաբերել են ատրճանակ, նռնակ և այլ զինամթերք։Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Չարբախի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Դեպքի մասին ոստիկանության Չարբախի բաժանմունքից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: