հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոստիկանությունը 1 օրում բացահայտել է հանցագործության 67 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

Ոստիկանությունը 1 օրում բացահայտել է հանցագործության 67 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 3-ական, կողոպուտի՝ 2, սպանության փորձի, խոշտանգման, խուլիգանության, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված են երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը. երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու ու սառը զենք կրելու ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: