երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանության հարցաքննությունների սենյակները կունենան տեսաձայնագրող սարքեր

Ոստիկանության հարցաքննությունների սենյակները կունենան տեսաձայնագրող սարքեր

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Համաձայն այդ նախագծի ոստիկանության շենքերում հարցաքննությունների սենյակները պետք է կահավորվեն տեսաձայնագրող սարքերով, ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը՝  տեսագրող, իսկ հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները ՝ տեսաձայնագրող համակարգերով։

Ըստ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի՝ նապատակը խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող հնարավոր դեպքերի կանխարգելումն ու բացահայտումն է։ Տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները` 2 տարի։

Համակարգի ներդրման համար նախատեսվում է հատկացնել 208 մլն դրամ։

 

  • Կիսվել: