հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանները Տավուշում բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք

Ոստիկանները Տավուշում բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք

ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հայտնաբերել են ապօրինի ծառահատման դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով իրականացրած միջոցառման շրջանակներում փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հայտնաբերել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Այն վարած Արծվաբերդի 53-ամյա բնակիչը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։


 

  • Կիսվել: