չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ոսկեպարում բերման են ենթարկվել Մարտական Եղբայրության եւս 3 անդամներ և Ազգային-ժողովրդավարական Բևեռի 6 աջակիցներ

Ոսկեպարում բերման են ենթարկվել Մարտական Եղբայրության եւս 3 անդամներ և Ազգային-ժողովրդավարական Բևեռի 6 աջակիցներ

Բերման են ենթարկվել նաև Մարտական Եղբայրություն միաբանության անդամներ Արման  Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանը, Գարիկ Սարգսյանը, ովքեր գտնվում էին Ոսկեպարում։ Հայտնում են Մարտական եղբայրության ֆեյսբուքյան էջում:

«Ոստիկանության կամայականությունները շարունակվում են։

Օրենքից դուրս գործողությունների համար Ձեզ պատասխանատվության է կանչելու հայ ժողովուրդը»։

Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ Վերին Ոսկեպարից բերման են ենթարկվել նաև Ազգային-ժողովրդավարական Բևեռի 6 աջակիցներ:

Ավելի վաղ Մարտական եղբայրությունը հայտնել էր իր մոտ 3 տասնայկ անդամների բերման ենթարկելու վերաբերյալ:

Նշենք, որ Մարտական եղբայրության անդամները մեկնում էին Վերին Ոսկեպար մարտավարական պարապունքների: Նախորդ օրը ոստիկանությունից պահանջել են ձեռնպահ մնալ Ոսկեպար մեկնելու մտքից, ինչին ի պատասպան ստացել է մերժում` պահանջն առանց որևէ իրավական հիմնավորման լինելու պատճառով:

««Մարտական եղբայրության» համար այս ամենը կանխատեսելի էր։ Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։ Մեր պայքարը, միևնույն է, հաջողելու է», - հայտարարել էին կազմակերպությունից:

  • Կիսվել: