չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նոր որոշում. այսուհետ կին դատախազների համազգեստի մաս կկազմի նաեւ տաբատը

Նոր որոշում. այսուհետ կին դատախազների համազգեստի մաս կկազմի նաեւ տաբատը

Այսուհետ կին դատախազների համազգեստի մաս կկազմի նաեւ տաբատը: Այսպիսի որոշում կայացրեց կառավարությունն իր այսօրվա նիստում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ եւ դատախազը պարտավոր է դատական նիստերին ներկայանալ պատշաճ համազգեստով:

Անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել համապատասխան որոշման հավելվածում՝ իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստի բաղկացուցիչ մաս սահմանելով նաև տաբատը՝ հաշվի առնելով դրա պրակտիկ հարմարավետությունը, տարվա տարբեր եղանակներին այն կրելու առավելությունները:

Նախագծի ընդունմամբ իգական սեռի դատախազների համազգեստը կդառնա ավելի պրակտիկ և հարմարավետ, ինչն իր հերթին կնպաստի պաշտոնեական պարտականությունների պատշաճ իրացմանը:

  • Կիսվել: