Նարեկ Սամսոնյանը երկու ամսով կալանավորվեց
Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորեցին: Այս մասին նիստից հետո հայտնեց Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա նշեց, որ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ:
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է ներկայացվել՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։