Մարուքյանին հրավիրել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
ԱԺ«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ներկայացրած հաղորդման առնչությամբ հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Մարուքյանը ճեպազրույցների ընթացքում։
«Երեկ ինձ հրավիրել են քրեական ոստիկանություն, ես այնտեղ համապատասխան բացատրություն եմ տվել, հաղորդումն արձանագրվել է: Համապատասխան մարմիններն ընթացք կտան»,- մասնավորապես, ասաց նա։
Հիշեցնենք՝ փետրվարի 11-ին Մարուքյանը հայտնել էր, որ անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստանում և դրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: