կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կալանքը` որպես խափանման միջոց, ընդհանրապես չի կարող կիրառվել. Արսեն Բաբայանի պաշտպան

Կալանքը` որպես խափանման միջոց, ընդհանրապես չի կարող կիրառվել. Արսեն Բաբայանի պաշտպան

Կալանքը` որպես խափանման միջոց, ընդհանրապես չի կարող կիրառվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ, քանի որ մեղադրանքն անհիմն էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

«Դատարանը պետք է ֆիքսեր, որ հիմնավոր կասկած առկա չէ։ Հիմքերից չեմ ուզում խոսել, որովհետև մենք հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է, որ այս պրոցեսում դատավորը չէր կարող անկախ լինել, և նաև չեմ կարծում, որ այն  դատավորն էր, որ կարող էր անկախ լինել։ Մեզ համար հասկանալի էր, որ հերթական անձը պետք է գտնվեր անազատության մեջ, որ հերթական ճնշումը լիներ Հրայր Թովմասյանի վրա, դատարանն էլ դա արեց»,-ասաց Արսեն Բաբայանի պաշտպանը:

Լուսինե Սահակյանը նշեց, որ որոշումը բողոքարկելու են` ընդհուպ դիմելու են ՄԻԵԴ:

Նշենք, որ այսօր առավոտյան դատարանը որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։ Դատարանը միաժամանակ ոչ իրավաչափ ճանաչեց Բաբայանին ձերբակալելու որոշումը։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրան, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը, որը ստացվել է 2018 թվականի մարտի 2-ին, աշխատանքային օրվա ավարտին ԱԺ ընդհանուր բաժնի արդեն նախկին պետը՝ Ռուզաննա Արզումանյանը, անմիջապես չի գրանցել համակարգում, այլ արել է երկուշաբթի օրը՝ մարտի 5-ին։ Դա հիմք է հանդիսացել, որ Հրայր Թովմասյանն առաջադրվի ու հաստատվի ՍԴ նախագահի պաշտոնում:

 

  • Կիսվել: