երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանը պաշտոնապես դարձել է Պոմպիդու խմբի անդամ

Հայաստանը պաշտոնապես դարձել է Պոմպիդու խմբի անդամ

Հայաստանը պաշտոնապես դարձել է Թմրանյութերի չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբի (Պոմպիդու խումբ) 40-րդ անդամը:

Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից: Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը պաշտոնական նամակ է հղել գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին հունվարի 7-ին:

Պոմպիդու խումբը միջկառավարական օրգան է, որը ստեղծվել է 1971 թվականին Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուի կողմից: 1980 թվականին խումբը ներառվել է Եվրոպայի խորհրդի ինստիտուցիոնալ շրջանակներում որպես Ընդլայնված մասնավոր համաձայնագիր: 

  • Կիսվել: