երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան

Հայաստանում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան

Հայաստանի Հանրապետությունում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է: Այս մասին իր ֆեհսբուքյան էջում գրել է ԱԺ ածխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

«Այդ պահը չի ուշանալու, վստահեցնում եմ, իսկ վրա հասնելուն պես որևէ պետական պաշտոն զբաղեցնողի մտքում անգամ չի պտտվելու պոլին պառկըցնելու կամ պատերով ծեփելու (այն էլ բառի ուղիղ իմաստով) հակաօրինական գործողություններով սպառնալիքները...

Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությամբ օժտված բոլոր մարմիններում և բոլոր հանրային ծառայողների համար հաստատվելու է Սահմանադրությամբ նրանց տրված լիազորությունների սահմաններից դուրս չգալու սահմանադրական պահանջը»:

Հիշեցնենք, որ Բաբայանը 22 օր կալանքի մեջ է եղել: Բաբայանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնատար կեղծիք կատարելու համար։ Այս գործի շրջանակում ՀՔԾ-ն մեղադրյալ է ներգրավել նաև ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

  • Կիսվել: