չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանում 2023-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3,5 մլրդ դրամի փողերի լվացման մեղադրանքներ կան (տեսանյութ)

Հայաստանում 2023-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3,5 մլրդ դրամի փողերի լվացման մեղադրանքներ կան (տեսանյութ)

Հայաստանում 2023 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3,5 մլրդ դրամի փողերի լվացման մեղադրանքներ կան։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

՛՛Քրեական հետապնդում է հարուցվել 172 անձի նկատմամբ՝ նախորդ տարվա 115-ի համեմատ։ Դատարան են ուղարկվել կրկնակի ավել գործեր՝ ամբողջ 2022 թվականի 32 վարույթների դիմաց:

Փողերի լվացում հոդվածը կիրառվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ, քանի որ դրանց առևտուրն իրականացվում է տելեգրամյան ալիքների միջոցով՝ օգտագործելով էլեկտրոնային դրամապանակներ և կրիպտոարժույթներ՛՛,-մանրամասներ է հայտնել գլխավոր դատախազը։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: