երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

«Հայաստանի Հանրապետություն». Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Որպեսզի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեն, այս տարվա հունվարի 1-ից գործում է վարորդների գնահատման նոր` բալային համակարգը: Նույն ժամանակահատվածից սկսած ուժի մեջ են մտել տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի արձանագրած խախտումների մասին դրույթները:

Տուգանքների միավորների նոր համակարգը միաժամանակ բազմաթիվ վարորդների շրջանում արդեն դժգոհությունների ալիք է բարձրացրել, ինչը բնական պիտի համարել, քանի որ ցանկացած նորամուծության բավականին դժվար ենք հարմարվում, առավել եւս, երբ խոսքը կարգապահության նոր ռեժիմի անցնելու մասին է:

Որքանով վարորդների գնահատման նոր համակարգը կգործի արդյունավետ, որոնք են օրենքի դրական ու խնդրահարույց կողմերը՝ «ՀՀ»-ն զրուցեց փաստաբան Գայանե Պապոյանի հետ: Նրա գնահատմամբ, չի կարելի օրենքի կիրառումը թերագնահատել, քանի որ այն բավական դրական կողմեր ունի:  Սակայն մանր խախտումների մասով փաստաբանն իր  դիտարկումներն  է անում, որոնց համաձայն, ճանապարհները եւ երթեւեկությունը  դեռեւս ամբողջությամբ հարմարեցված  չեն  կարգապահ վարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին, որպեսզի վարորդները զերծ մնան խախտումներից:  Խոսքը  վերաբերում է նաեւ հետիոտների անցման վայրերում ոչ պատշաճ լուսավորության ապահովմանը, ինչը խոչընդոտում է  ժամանակին կայանմանը: 

Ըստ փաստաբանի, հնարավոր են օրենքը շրջանցելու տարբեր ուղղություններ: Քաղաքում ավտոմատ կերպով կավելանա արտասահմանյան համարանիշով ավտոմեքենաներ վարողների թիվը, քանի որ դրանց դեպքում տուգանային միավորներ չեն հանվում: Կա նաեւ համակարգային խնդիրներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: