շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
«Հայաստանի Հանրապետություն».  Առաջնայինը աշխատանքի եւ աշխատողի խրախուսումն է

«Հայաստանի Հանրապետություն». Առաջնայինը աշխատանքի եւ աշխատողի խրախուսումն է

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․«Եթե կառավարության համար 2018-19 թվականները օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները լուծելուն էին ուղղված, ապա 2020 թվականին նախատեսվում է աշխատել ռազմավարական խնդիրների լուծման ուղղությամբ։

«Մեր նպատակն է, որպեսզի աշխատանքով ապրող մարդը շատ ավելի լավ ապրի ապագայում։ Տնտեսական հեղափոխության առանցքն այն է, որպեսզի մարդկանց ցույց տանք, որ լավ ապրելու համար պետք է ընդամենը երկու բան՝ աշխատանք եւ աշխատելու համար բարենպաստ միջավայր։ Պետությունը ստեղծել է բարենպաստ միջավայրը, այն է՝ հավասար հնարավորություններ, արտոնյալների բացակայություն։ Եթե կա ինչ-որ բան, ապա այն բոլորի համար է։ Այս պայմաններում մեզանից յուրաքանչյուրը պետք է սկսի աշխատել կամ որեւէ տնտեսական գործունեությամբ զբաղվի։ Էական չէ, կլինի դա գիտության, կրթության ոլորտում, բիզնեսում, պետական կառավարման համակարգում եւ այլուր»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը՝ երկարաժամկետ ռազմավարական նպատակի հիմքը համարելով աշխատանքի խրախուսումն ու աշխատող մարդու մեծարումը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի խոսքով, տնտեսության զարգացման ուղղությամբ մեծ արդյունքներ ունենալու համար կառավարությունը պետք է ավելի գլոբալ ծրագրերի մասին մտածի։ Նա բավարար չի համարում անցած տարվա ընթացքում գրանցված ներդրումների ծավալը, գտնելով, որ այդ մասով կանխատեսումները եւ սպասելիքները չարդարացվեցին։ Թեեւ այդ ուղղությամբ քայլեր արվում են, մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է փոխել իր մեթոդոլոգիան եւ ավելի լավ է իրազեկում այն պայմանների մասին, որոնք կարող են հետաքրքրել ներդրողներին եւ ավելի հեշտացնեն նրանց գործունեությունը, սակայն ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, դրանով պետք չէ սահմանափակվել եւ ավելի ընդգրկուն ծրագրեր է պետք ունենալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: