շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Համակարգի սարսափելի դեգրադացիա․ Հրանտ Բագրատյանը՝ իր դեմ հարուցված քրգործի մասին

Համակարգի սարսափելի դեգրադացիա․ Հրանտ Բագրատյանը՝ իր դեմ հարուցված քրգործի մասին

Այսօր տեղի ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով հերթական դատական նիստը։

Հիշեցնենք՝ նա մեղադրվում է ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ։ Մեղադրանքի հիմքում 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում նրա ունեցած ելույթն է, որի ժամանակ Բագրատյանը մասնավորապես ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրե՛ք էդ մարդուն, վերջացրե՛ք արա։ Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով»։

Դատական նիստի ավարտին Բագրատյանը լրագրողների հետ զրույցում թեմայի վերաբերյալ նման տեսակետներ է հնչեցրել․

«Գործը սարքած ա․ երբ կարդում ենք երկու վկաների ցուցմունքները, նույն բառերն են գրված, նույն նախադասությունները։ Այսինքն՝ գործը կարել են վերևից, գտել են երկու ցուցմունք տվող։ Նույնիսկ, ըստ էության, առաջին ցուցմունք տվողը հրաժարվում էր իր ասածներից, իսկ մեղադրող դատախազը փորձում էր փրկել իրավիճակը՝ ինչ-որ անհեթեթ համեմատություններ անելով»,- նման պնդմամբ հանդես եկավ նախկին ՀՀ վարչապետն ու համոզմունք հայտնեց՝ իրականության մեջ, եթե Հայաստանը իրավական պետություն լիներ, այս գործը սկսողներին պետք էր դատել․

«Հասկանու՞մ եք՝ ուրա՞ տարել, հասցրել պետությունը Փաշինյանը։ Գիտեք ինչ կա՝ մենք մեղք ենք, եթե սենց մեզ հետ են վարվում, մեր ժողովրդին տանելու են այ սենց վարի տան։ Սա սարսափելի բանա, համակարգի սարսափելի դեգրադացիայա, վերաքննիչը գրումա էս բաները, կանչումա երկու հոգու, ասումա՝ սենց ցուցմունք տվեք»,- իրեն վերագրովող մեղադրանքի մասին խոսքն ամփոփելով՝ նման կերպ արտահայտվեց Բագրատյանը։

  • Կիսվել: