երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 8-ին ոստիկանության Աշտարակի բաժնում տեղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ գողացել են Սիսակյան փողոցում կայանված իր «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան։

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում նույն օրը՝ ժամը 19.30-ի սահմաններում, գողացված մեքենան հայտնաբերվեց Փարաքարում և տեղափոխվեց Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աշտարակի քրեական հետախույզները հետագա միջոցառումներով պարզել են, գողությունը կատարել էր 57-ամյա մի տղամարդ։

Ապրիլի 11-ին ձերբակալվեց և տեղափոխվեց Աշտարակի բաժին, որտեղ խոստովանեց արարքը։

Պարզվել է, որ տղամարդը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 456-րդ հոդվածի մեղադրանքով։

Կազմված փաստաթղթերով հանդերձ՝ նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչկական վարչություն։

Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: