շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով ավտոմեքենաներ են կանգնեցրել և թմրանյութեր հայտնաբերել

Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով ավտոմեքենաներ են կանգնեցրել և թմրանյութեր հայտնաբերել

Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցում ծառայելիս Գեղարքունիքի մարզի պարեկները մարտի 7-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, որը վարում էր Վարդենիսի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: Մեքենայից իջնելիս վարորդն ինչ-որ բան է թաքցրել գրպանում: Պարեկների հարցին նա անկեղծորեն պատասխանել է, որ գրպանում կաթուցիչ է:

Ոստիկանությունից  հայտնում են, որ թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տղամարդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին:

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդի անձնական զննությամբ հայտնաբերվել է նաև դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Ըստ տղամարդու՝ թմրանյութն իրենն է, կանեփն էլ ինքն է քաղել վայրաճ թփերից:

Մարտի 8-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա: Ուղևորի կասկածելի վարքը ստիպել է պարեկներին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, նրան ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Գավառի բաժին:

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ Զոլաքար գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ մարիխուանան իրենն է, մեկ շաբաթ առաջ գտել է մայրաքաղաքում և պահել անձամբ օգտագործելու համար:

Մարտի 12-ին՝ գիշերը 02:00-ի սահամանում, Սևանի թերկղզու մի լողափում նկատելով մեքենաներ՝ Գեղարքունիքի պարկները մոտեցել են «Օպելի» և «Ջիպի» մոտ խմբված տղամարդկանց՝ բոլորն էլ Մասիս համայնքի Գետափնյա գյուղի բնակիչ: Պարզվել է, որ նրանցից մեկի մոտ թմրանյութ կա:

Մեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության անշարժ պահակակետի պահպանվող տարածք, իսկ տղամարդիկ` ոստիկանության Սևանի բաժին:

Իր մոտ խուզարկությամբ հայտնաբերված զանգվածի կապակցությամբ տղամարդը հայտնել է, որ այն թմրամիջոց է և պատկանում է իրեն:

Մարտի 15-ի գիշերը Գեղարքունիքի պարեկները կրկին ծառայություն էին իրականացնում Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցում, երբ ստուգման նպատակով կանգնեցրին «Մերսեդես»: Զոլաքարցի ուղևոր 30-ամյա տղամարդը ներկայացրեց անձեռոցիկով դեղնականաչավուն զանգված: Թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տղամարդիկ ձերբակալվեցին ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Վարդենիսի բաժին:

Ըստ տղամարդու թմրանյութն իրենն էր:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: