երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ։

Երևանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ մերժեց կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքը։

Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանն արդեն 7 ամիս է, ինչ կալանավորված է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։

  • Կիսվել: