երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եթե Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե մինչեւ 2035 թ., այլ 6 տարի, ապա գուցե հաջորդ նախագահը Դուք լինեիք. Սիսակյանը՝ Գյուլումյանին

Եթե Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե մինչեւ 2035 թ., այլ 6 տարի, ապա գուցե հաջորդ նախագահը Դուք լինեիք. Սիսակյանը՝ Գյուլումյանին

«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ լեգիտիմության խնդիրները» թեմայով այսօրվա հանրային քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ ՍԴ-ում նախագահում է մի դատավոր, որի դեպքում հասարակությունն ի սկզբանե քաղաքական չեզոքություն չի տեսել ու չի տեսնում:

Դիմելով քննարկման մասնակից, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանին՝ պատգամավորն ասաց. «Դուք խոսում եք քաղաքական չեզոքությունից, լեգիտիմությունից, ինձ մոտ տպավորություն է, որ կարծես թե մենք լավ չենք հասկանում իրար: Կարո՞ղ է, ասենք, եթե Դուք հրաժարական տաք, ես գնամ ՍԴ դատավոր եւ համարվեմ չեզոք»:

Գաբրիելյանը շարունակեց. «Դուք ասում եք՝ քաղաքական իշխանությունը չի դրսեւորում քաղաքական չեզոքություն եւ ՍԴ-ի նկատմամբ հայտարարություններ է անում: Ես ուզում եմ հիշեցնել, որ Ձեր ՍԴ նախագահն է տալիս հարցազրույցներ եւ անում քաղաքական հայտարարություններ: Եթե Դուք ուզում եք ՍԴ-ի լեգիտիմությունը բարձրացնել, տրամաբանական կլիներ, որ Դուք ՍԴ դատավոր անդամներով հայտարարություն անեիք եւ ձեր նախագահին ասեիք՝ գիտե՞ս ինչ կա, հարգելի՛ս, եթե մենք քաղաքական իշխանությունից պահանջում ենք քաղաքական չեզոքություն, ապա դու էլ դրսեւորիր զսպվածություն եւ մի արա քաղաքական հայտարարություններ:

Ըստ պատգամավորի՝ ՍԴ-ն այսօր զրկված է նախագահ ընտրելու իրավասությունից. «ՍԴ-ն այսօր զրկված է ՍԴ նախագահ ընտրելու իրավասությունից: Դուք չեք կարող այսօր դառնալ ՍԴ նախագահ, որի լիազորությունները Դուք ունեիք, որովհետեւ եթե Հրայր Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե մինչեւ 2035 թվականը, այլ 6 տարի, ապա գուցե հաջորդ նախագահը Դուք լինեիք»:

«Գաբրիելյանը նշեց, որ առայժմ ՍԴ-ի կողմից չի տեսնում համապատասխան մեսիջներ առ այն, որ իրենք գիտակցում են, որ կա որոշակի խնդիր, և պետք է բարձրանցնել լեգիտիմությունը: Եթե դուք տաք այդ ազդակները, իշխանությունը կրկնակի կարձագանքի դրանց»,-եզրափակեց պատգամավորը:

  • Կիսվել: