ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես վստահ եմ, որ ԱԽ քարտուղարը հեղաշրջման փորձի մասին փաստական տվյալներ չունի. փաստաբան

Ես վստահ եմ, որ ԱԽ քարտուղարը հեղաշրջման փորձի մասին փաստական տվյալներ չունի. փաստաբան

Հայաստանում հեղաշրջման փորձի կանխման մասին իշխանության տարբեր ներկայացուցիչների, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները փաստաբան Արա Ղազարյանը լուրջ չի համար։

InfoPort.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ է կարծում արդյոք չպետք է այդ հայտարարության հետքերով քրեական գործ հարուցվի, Ղազարյանը պատասխանեց. «Պետք է քրեական գործ արդեն եղած լիներ, որ ԱԽ քարտուղարը նման հայտարարություն աներ և ոչ թե աներ, հետո՝ նոր հայտարարեր հեղաշրջման փորձի մասին։ Ես վստահ եմ, որ ԱԽ քարտուղարը հեղաշրջման փորձի մասին փաստական տվյալներ չունի, որ նման հայտարարություն է անում, որովհետև եթե փաստ լիներ Դատախազությունը պետք է ընթացք տար այդ նյութերին»։

Ըստ Ղազարյանի, Արմեն Գրիգորյանի հայտարարությունը հնարավոր է դիտարկել միայն քաղաքական համատեքստում։ «Այդ պաշտոնյան առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է անում։ Դա ավելի շուտ քաղաքական բնույթի հայտարարություն էր և որևէ իրավական, ռացիոնալ հիմք չկար դրա համար», -նշեց նա։

Հիշեցնենք՝ Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում չէր հերքել, որ երկրում հեղաշրջման փորձեր են եղել։ Նա անուններ չէր հնչեցրել, բայց ասել էր, որ բոլոր փորձերը կանխվել են և որևէ վտանգ չկա։ Հետևանքերը եղել են, այդ թվում՝ պաշտոնանկություններ։

 

  • Կիսվել: