երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ես Վանեցյանի հետ բանավեճ չունեմ․ Դավիթ Սանասարյան

Ես Վանեցյանի հետ բանավեճ չունեմ․ Դավիթ Սանասարյան

Ես չեմ ցանկանում ցեխշպրոցիին մասնակից դառնալ։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։ 

Այն հարցեին թե ինչու է հիմա ավելի պասիվ, Սանասարյանն ասաց, որ այս փուլում որոշել է չպատասխանել և կարծում է։ Նա նաև նշեց, որ Վանեցյանի հետ որևէ բանավեճ չունի։ «Ինքն այդ քաշային կատեգորիան   չունի, որ իր հետ բանավիճեմ։ Ես իրեն զգուշացրել եմ, որ չխառնվի, սխալ չանի»,- հավելեց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե երբ ՊՎԾ նախկին պետն ասաց․ «Եթե որևէ պահի զգամ, որ չխոսելն այլընտրանք չէ, ես կխոսեմ։ Այս պահին կարծում եմ խոսելու կարիք չկա, ես իմ ասելինք ասել եմ։»

  • Կիսվել: