երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ես չեմ հիշում, որ միջնորդ կողմերից մեկը բարձրաձայնի բանակցություններին ինչ-որ ադրբեջանական համայնքի մասնակցության մասին. Վիկտոր Սողոմոնյան

Ես չեմ հիշում, որ միջնորդ կողմերից մեկը բարձրաձայնի բանակցություններին ինչ-որ ադրբեջանական համայնքի մասնակցության մասին. Վիկտոր Սողոմոնյան

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առնչությամբ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա համար տարօրինակ է, որ բանակցությունների փուլում միջնորդ կողմերից մեկը բարձրաձայնում է բանակցությունների ադրբեջանական համայնքի մասնակցության մասին:

«Բանակցային փուլում մտահոգությունները շատ-շատ են: Ես չեմ հիշում, որ վերջին տարիներին միջնորդ կողմերից մեկը բարձրաձայնի, որ ինչ-որ ադրբեջանական համայնք պետք է մասնակցի բանակցություններին: Մենք մինչև հիմա լավ չենք պատկերացնում, թե որն է իշխանությունների կոնցեպտը, որով նրանք մասնակցում են բանակցություններին, ավելին՝ նրանք ասում են, որ բանակցություններ չկան», -հայտարարեց Սողոմոնյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ ԱԺ իշխանական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հանդես էր եկել անսպասելի հայտարարությունով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ «Արցախի ադրբեջանական համայնքի» բանակցություններին մասնակցելուն, ինչը տարակուսանքի առւթ էր հանդիսացել հանրային, քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում։

  • Կիսվել: